Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ավանդատուները սպասում են

Ավանդատուները սպասում են
22.06.2018 | 09:58

(բաց նամակ ՀՀ ֆինանսների նախարար ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ և Կենտրոնական բանկի նախագահ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԻՆ)

Ներկայացնում ենք մեր ընթերցող Ռուբեն Ստեփանյանի նամակը աննշան խմբագրմամբ.
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993-ի հունիսի 10-ի որոշման 4-րդ կետով դադարեցվել են ԽՍՀՄ 1992 թ. պետական ներքին շահող փոխառության պարտատոմսերը, խնայբանկի սերտիֆիկատները, գանձապետական պարտատոմսերը և իրային պարտատոմսերը: ԱՊՀ բոլոր երկրներում նշված արժեթղթերի հետգնումը կամ ավարտվել է, կամ դեռ ընթացքի մեջ է, ՀՀ-ում այս հարցը բաց է, չկա որևէ որոշում, մոռացության են տրվել բազմաթիվ մարդկանց կատարած ապահովագրական գումարները:

Միաժամանակ ԽՍՀՄ տարիներին կատարված խնայողությունների դիմաց այսօր չնչին փոխհատուցում է արվում, այն էլ 85 տարին լրանալուն պես, երկար ու հոգեմաշ սպասումներից հետո: Շատերը չեն էլ հասցնում փոխհատուցումն ստանալ, մահանում են: Նման խնդրի առաջ են կանգնած հազարավոր ՀՀ քաղաքացիներ: Նրանցից շատերն այսօր գոյատևում են չնչին թոշակներով, ու ավանդների պատշաճ վերադարձը էական օգնություն կլինի նրանց: Բայց կա նաև խնդրի բարոյական կողմը. ներկա ավանդատուների ջանքերով են ստեղծվել այն բարիքները, որոնց վրա է հենվում մեր ներկա հանրապետությունը, որը ՀԽՍՀ-ի ժառանգորդն է, սակայն որը տեր չի կանգնում իր պարտավորությանը:


Հարգանքով՝ Ռուբեն ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ. Գ. Հարգելի խմբագրություն, հույս ունենք, որ մեր նամակը կարժանանա հանրապետության ղեկավարության ուշադրությանը, և վերջապես սայլը տեղից կշարժվի: Ավանդատուներս անհամբեր սպասում ենք Ձեր թերթի լույս տեսնելուն:

Դիտվել է՝ 2394

Մեկնաբանություններ